Pen Collections
Սահմանափակ թողարկում Էրեբունի «ՀՈԳԵՎՈՐ»
- Ինքնահոս գրիչ, սահմանափակ թողարկման շարք
- Պատրաստված է կարմիր ցելյուլոիդից և մաքուր արծաթի գույն ունեցող մշակված մետաղից (կամ 18կ մաքուր ոսկուց՝ ցպահանջ)
- 18կ ոսկե գրչածայր, որին ուրույն ձև է տրված Մոնտեգրապպայի պատկերանիշով և երկգույն «խաղաղության աղավնի» նախշանկարով. ռոդիումե և ոսկեզօծ ծայրերով
- Գրիչի սեղմակը զարդարված է կապույտ խորանարդաձև, 6×4 մմ չափի Swarovski zirconia-ով
- Ինքնահոս գրիչ, որ հարմարեցված է մխոցալից համակարգով
- Արծաթագույն գեղազարդ մետաղաձույլ տակառիկը ներկայացնում է Հայաստանի պատմությունը և մշակույթը
- Մոնտեգրապպայի պատկերանիշը զետեղված է կափարիչի վրա, և տակառիկի վերջամասը կրում է ապրանքատեսակի սահմանափակման նիշը
Սահմանափակ թողարկում Էրեբունի «ՀԱՎԵՐԺ»
- Կարմիր ռեզինից և մաքուր արծաթի գույն ունեցող ինքնահոս գրիչ (ոսկեզօծ ծայրով)
- Ռեզինե տակառիկը գեղազարդված է հայկական պատմության և մշակույթի խորհրդանշանների խորին սփոփանք պարգևող զարդանախշերով
- Ձուլածո սեղմակը միևնույն կապույտ Swarovski zirconia-ով և հայկական եկեղեցու գմբեթի ձև ունեցող ձուլածո կափարիչագլխիկով
- 18կ ոսկե գրչածայր, որին ուրույն ձև է տրված ռոդիումե և ոսկեզօծ նմուշներով
- Ինքնահոս գրիչ, որ հարմարեցված է մխոցալից համակարգով
Էրեբունի չափանիշային թողարկում «Կրագան» – Վաճառքում՝ 2015-ի հունիսից
- Դասական Մոնտեգրապպա Ֆորտունա հավաքածուն սերտորեն վերարտադրած ձևավորում
- Առկա են հետևյալ գրելաձևերը. գնդապտույտ և գնդեզր
- Պատրաստված է սև ռեզինից և վարդագույն ոսկեզօծ պղնձե նախշերով
- Տակառիկը, կափարիչը և կափարիչագլխիկը գեղազարդված են լազերով արված զարդանախշերի նմուշներով, որոնք ներկայացնում են հայկական պատմությունը և մշակույթը
Ճարմանդներ. ողորկ
Պատրաստված լինելով մաքուր արծաթից, կամ ոսկուց, ոսկեջրած (ոսկեզօծ) արծաթից կամ մաքուր ոսկուց՝ այս նրբագեղ ոճով պատրաստված զույգ ճարմանդները զարդարված են գեղազարդ քանդակներով, որոնք հարազատ են մնում «Էրեբունի»-ի թեմային, «Էրեբունի» շարքի գրիչների կատարյալ լրացում:
Ճարմանդներ. նրբերանգված
Պատրաստված է մաքուր արծաթից կամ ոսկուց, գեղազարդ քանդակներով, որոնք հարազատ են մնում «Էրեբունի»-ի թեմային: